168.am-ի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ընդունում է այս պատերազմի մարտահրավերը։
«Ասում էի՝ պետք է ընդունել, որ տեղի ունեցողը մեկ բառ ունի՝ պատերազմ: Սա պատերազմ է մեր Պետության, մեր Ինքնության, մեր Հողի, մեր Եկեղեցու, մեր սրբությունների, մեր արժեքների, մեր զավակների, մեր Ամենայնի դեմ, և մեր հետագա վարքը, մեր գործողությունները պետք է համապատասխանեցնել այս իրավիճակին:
Թշնամին ոչ միայն դրսում է, այլ վաղուց՝ ներսում: Հետևաբար, պետք է ճիշտ բառով ձևակերպել՝ սա պատերազմ է հայի դեմ:
Նա արյուն է ուզում, քաղաքացիական պատերազմ: Այդպես են նրա տերերը կարգադրել:
Եվ, ուրեմն, մենք ի՞նչ պետք է անենք: Պատերազմում ինչպես պատերազմում»,–գրել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «ՀԱԵ–ն պետք է ունենա նորընտիր կաթողիկոս», և կոչ է արել եկեղեցու հետևորդներին համախմբվել «Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը ևւ զավակ ունի։ Սա փաստ է և եթե Գարեգին Բ–ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այդմ, Գարեգին Բ–ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել և չի կարող լինել Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։