9 հունիսի 2025 - 16:37 AMT
Կրակոցներ Արզնիում. Ձերբակալել է 8 անձ, այդ թվում՝ համայնքապետը

Արզնիում վիճաբանության մասնակիցների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, հնչել են կրակոցներ, 1 անձ ստացել է մարմնական վնասվածք: Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Radar Armenia-ն։

Դեպքի առթիվ ՔԿ Կոտայքի մարզային վարչությունում քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի, 297-րդ հոդվածի, 2-րդ մասի 1-ին կետի, 297-րդ հոդվածի 3-րդ մասի, 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

8 անձ ձերբակալվել է, այդ թվում՝ Արզնիի համայնքապետը:

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական ու դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: