Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Տավուշի մարզում հանրակրթական դպրոցներում աշխատող 1634 ուսուցչից ընդամենը 40-ն է տարակարգ ստացել, ինչն, ըստ նրա, վկայում է կտրուկ անարդյունավետության մասին։
«Խայտառակ թվեր՝ ի գիտություն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի
Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայության հանրակրթական դպրոցներում աշխատում է 1634 մանկավարժ, որոնցից ատեստավորման միջոցով տարակարգ ստացել են 40-ը, այդ թվում՝ 22-ը ունեն 1-ին կարգի աստիճան, 12-ը՝ 2-րդ կարգի, 3-ը՝ 3-րդ կարգի և 3-ը՝ 4-րդ կարգի։ Մարզպետարանից հայտնում են նաև, որ 2023 թվականից առ այսօր մարզի հանրակրթական դպրոցներից թվով 201 ուսուցիչ կամավոր ատեստավորվել է: Մարզի հանարկրթական դպրոցների 1634 ուսուցչից տարակարգ ստացել է ընդամենը 40-ը, կամավոր ատեստավորվել 201-ը, սա խայտառակություն է»,–գրել է նա։