9 հունիսի 2025 - 18:20 AMT
ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել բարեփոխումների ընթացքը ՀՀ ԶՈւ–ում

Հունիսի 9-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության հետ, որը Հայաստան է ժամանել ճանաչողական այցով, որը կտևի մինչև ունիսի 13-ը։

Պատվիրակությունը գլխավորում է գեներալ-մայոր Սամարթ Նագարը, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Էդվարդ Ասրյանը ներկայացրել է զինված ուժերում ընթացող բարեփոխումների հիմնական ուղղությունները, առկա մոտեցումները և ծրագրային փոփոխությունները, որոնք նպատակ ունեն բարձրացնել բանակի արդյունավետությունն ու մարտունակությունը։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք խնդիրների։