9 հունիսի 2025 - 18:47 AMT
Գլխավոր դատախազը միջնորդել է Օհանյանի և Մինասյանի նկատմամբ քրգործ հարուցելու թույլտվության համար

Գլխավոր դատախազը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ:

Տեղեկությունը հաստատել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը, հայտնում է Sputnik Արմենիան։