Հակակոռուպցիոն դատարանը ևս 2 ամսով երկարացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը։ Այդ մասին հայտնել է Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը, գրում է Արմենպրեսը։
Աշոտյանի գործով կայացած հերթական դատական նիստի ընթացքում դատավոր Վահե Դոլմազյանն մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ վերացնելու ընտրված խափանման միջոցը։
ՀՀԿ փոխնախագահի նկատմամբ կիրառվող տնային կալանքը ուժի մեջ կլինի մինչև օգոստոսի 11-ը։
Աշոտյանը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումների գործով մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով, որն առաջացրել է ծանր հետևանքներ։