«Հանուն Հանրապետության» կուսակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ պահանջելով Ռուսաստանի զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանի տարածքից։
Կուսակցության հայտարարության մեջ ասվում է․ «Արցախի կորստին, մեր հայրենակիցների հայաթափմանը և Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորությունների խախտմանը մասնակցելուց հետո՝ այլևս անընդունելի է օտար ռազմական ներկայությունը մեր տարածքում։ Պահանջում ենք Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից։
Ստորագրիր հիմա և տարածիր. սա մեր երկրի ինքնիշխանության, անվտանգության ու արժանապատվության հարցն է»։