Առցանց առևտրի զարգացմանը զուգահեռ ներդրվում են նաև վճարման նոր եղանակներ՝ ձևավորելով նորարարական և հարմարավետ ֆինանսական էկոհամակարգ։ Հայաստանում այս փոփոխությունների առաջամարտիկներից է Իդրամ ընկերությունը։
Իդրամը մասնակցել է Երևանում անցկացվող Հայաստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության տասներորդ համաժողովին, որտեղ քննարկվող հիմնական թեմաներից մեկը էլեկտրոնային առևտրի զարգացման ճանապարհին փոխգործակցության կարևորությունն էր։
Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը նշել է, որ ընկերությունն այս պահին ներկայացված է ավելի քան 25,000 առևտրային կետերում, որոնցից 1000-ից ավելին էլեկտրոնային առևտրի հարթակներ են՝ թե՛ հայկական, թե՛ միջազգային։
«Դասական բանկային էքվայրինգին փոխարինելու են գալիս ավելի ճկուն և ընդգրկուն լուծումներ, օրինակ՝ Իդրամի Checkout-ը։ Այն առաջարկում է մուլտիֆունկցիոնալ լուծումներ, որտեղ վճարողը կարող է Իդրամի միջոցով կոնկրետ հարթակին կցել և՛ բանկային քարտը, և՛ հաշիվը, նաև BNPL (Buy Now Pay Later)-ը՝ «Գնի՛ր հիմա, վճարի՛ր հետո» տարբերակը և այլ լուծումներ», - ասել է նա։
Իդրամի Checkout-ի միջոցով անձը վաճառակետի կայքում հնարավորություն է ստանում վճարել կա՛մ banking.idram.am հարթակի միջոցով, կա՛մ վճարել՝ սքանավորելով կայքում ձևավորված QR կոդը իր Idram&IDBank հավելվածով։ Իսկ որևէ առցանց խանութի հավելվածով վճարում կատարելիս անձը ընտրում է վճարել Իդրամով տարբերակը, ինչից հետո ավտոմատ բացվում է Իդրամի հավելվածը՝ վճարման էջով, որտեղ ընդամենը պետք է ընտրել վճարման աղբյուրն ու վճարել։
Wildberries–ի միջազգային զարգացման տնօրեն Ռաֆայել Աբրահամյանը էլեկտրոնային առևտրի զարգացման գործում կարևոր է համարում վճարային հարթակների դերը:
«Սա այն ոլորտն է, որտեղ զարգացումն անընդհատ է։ Այսինքն՝ ամեն օր հայտնվում են նոր լուծումներ, որոնք պետք է ներդնել, զարգացնել և կիրառել: Մենք արդեն ապահովում ենք մեր գնորդների համար այն հնարավորությունը, որ նրանք կարող են պատվիրել ապրանքը և տեսնել գինը այն արժույթով, որը հարմար է իրենց, և վճարել նույն արժույթով՝ առանց մտահոգվելու տրանզակցիաների մանրամասներով», - ասել է նա։
Հայաստանում Վայլդբերիզը համագործակցում է նաև Իդրամի հետ:
Իդրամի առաջարկած լուծումները ոչ միայն ավելի արագ են, այլև՝ մատչելի։ Օգտվելով Rocket Line թվային ապառիկից՝ վաճառողներն ու գնորդները կարող են ավելացնել իրենց վաճառքի և գնումների ծավալները։
«Իդրամ ունենալը բիզնեսի համար այսօր ժամերի հարց է՝ մի քանի էջանոց API-ի միջոցով։ Ինչպես նաև ներդնելուց հետո արդեն Իդրամով վճարումներ ստանալը և Rocket Line թվային ապառիկով վճարումներ անելը վայրկյաններ է տևում, ինչը հեշտացնում և արագացնում է գործընթացը թե՛ վաճառողների, թե՛ գնորդների համար», - ասել է Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը։
Կատարված յուրաքանչյուր վճարման դիմաց Իդրամն ու IDBank-ը մեկ դրամ են ուղղում «Մի դրամի ուժը» բարեգործական նախաձեռնությանը։
«Իդրամը փոխում է Հայաստանի առցանց վճարումների մշակույթը՝ ստեղծելով նոր հնարավորություններ բիզնեսների և սպառողների համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։