10 հունիսի 2025 - 13:22 AMT
Ջոն վան՛տ Սխիպ. Կարևոր է, որ թիմն ինչ-որ տեղ առաջխաղացում ապրեց

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպը նշել է, որ Չեռնոգորիայի դեմ ընկերական խաղում Հայաստանի հավաքականը բարելավել է իր խաղը։ Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում նա ասել է, որ հանդիպման ընթացքում ծավալվել է հավասար պայքար։

«Հավասար խաղ էր, բայց ես նաև հասկանում եմ, որ կարևոր են հանդիպումների արդյունքները: Հիմա կարևոր է նաև այն, որ թիմը ինչ-որ տեղ առաջխաղացում ապրեց»,-ասել է մասնագետը, հայտնում է Արմենպրեսը։

Մարզչի խոսքով՝ Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշած Դանիել Աղբալյանը կարողացել է հաջող հանդես գալ, իսկ թիմի ավագ Վարազդատ Հարոյանը ևս լավ է գործել խաղադաշտում։

Հավաքականը Չեռնոգորիայի դեմ հանդիպումն ավարտել է ոչ-ոքի արդյունքով։

Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերին՝ աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում, երբ կընդունի Պորտուգալիայի հավաքականին։