10 հունիսի 2025 - 15:02 AMT
ՔՊ-ական․ Այո, «դոմփել» բառը շատ մեղմ է ասված, կամ այդ բառն ի՜նչ մի տրագեդիոն բառ է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Գրիգորյանը, անդրադառնալով հոգևորականներին ուղղվաշ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրանքներին և բառապաշարին, ասել է, որ Փաշինյանի բառապաշարը շատ մեղմ է։

Լրագրողի այն դիտարկմանը, թե «բ»«դոմփելու ի՞նչն է մեղմ», «/b»Գրիգորյանն արձագանքել է՝՝ նշելով, թե «բ»«այդ բառը շատ մեղմ է ասված»,«/b»–հայտնում է Aysor.am-ը։

«Կներեք, այդ բառը շատ եք սիրում կրկնել, այո՛, այդ բառը շատ մեղմ է ասված։ Մարդիկ, այսքան տարի խաբելով Հայաստանի ժողովրդին, խաղալով հույզերի հետ... էդ բառն ավելի մեղմ է, չեմ ուզում այլ բառեր ասել, որոնք հետագայում կդառնան քննարկման առարկա, բայց, այո՛, այդ բառը շատ մեղմ է»,– ասել է նա։

Երբ լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք այդ արտահայտության թարգմանությունն այլ պետությունների ղեկավարների համար խնդիր չի առաջացնի՝ ՔՊ-ականների տեսանկյունից, Գրիգորյանն արձագանքել է հետևյալ կերպ. «Ի՞նչ եք կարծում՝ հիմա բոլորը չգիտե՞ն, կամ այդ բառն ի՜նչ մի տրագեդիոն բառ է»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Մայիսի 30–ից սկսած նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։ Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը կասկածի տակ է դրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կուսակրոնության կարգի պահպանումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։