10 հունիսի 2025 - 16:53 AMT
Դեսպանատուն․ Հայ-ամերիկյան տեխնոլոգիական գործակցությունը մեծ աճ է գրանցում

Հայ-ամերիկյան համագործակցությունը տեխնոլոգիաների ասպարեզում մեծ աճ է արձանագրում, հայտնում է ԱՄՆ դեսպանությունը։

Դեսպանն ըն դունել է NVIDIA ընկերության ղեկավարությանը։

«Դեսպան Քվինը NVIDIA ընկերության ղեկավարության հետ հետաքրքիր քննարկում ունեցավ ԱԲ և թվային ենթակառուցվածքներին միտված նախաձեռնությունների մասին, որոնք նոր հեռանկարներ են բացում մեր երկու երկրների համար»,–ասվում է գրառման մեջ։

NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնել Հայաստանում 2022-ի ապրիլին։