Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու կարգը, բաղկացած 5 քայլից։
Քայլ 1. Պարզել՝ արդյոք կարող եք օգտվել փոխհատուցումից
Սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող եք օգտվել, եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք, ներկայացնում եք եկամուտների տարեկան հայտարարագիր, եկամտային հարկ վճարող եք և հաշվետու տարվա ընթացքում Ձեր և/կամ Ձեր ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարել եք առողջապահական և/կամ կրթական ուղղություններով սոցիալական ծախսեր։
Քայլ 2. Պարզել՝ արդյոք Ձեր կատարած վճարումները փոխհատուցվո՞ւմ են
Կրթական ծախսերը փոխհատուցվում են, եթե վճարել եք ուսման համար մանկապարտեզում, դպրոցում, քոլեջում, բուհում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի, մարզադպրոցում և արտադպրոցական այլ հաստատություններում, նաև երաշխավորված այլ արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթական ծրագրերով կրթական ծառայությունների համար։ Փոխհատուցման ենթակա են նաև 5-12-րդ դասարանների դասագրքերի վարձակալության վճարները։ Իսկ առողջապահական ծախսերը փոխհատուցվում են, եթե Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունից ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ վճարել եք ատամնաբուժական ծառայությունների համար։ (Ովքեր և ինչպես կարող են օգտվել կրթության և առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից)։
փոխհատուցումից–https://src.am/am/getNews/920
Քայլ 3․ Վճարումների դիմաց պահանջել հաշվարկային փաստաթուղթ
Սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է սոցիալական ծախս կատարելիս՝ ծառայություն մատուցողից պարտադիր պահանջել Ձեր տվյալներով հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս), բացառությամբ` դասագրքերի վարձակալության վճարների, որոնց մասով վճարման ապացույց չի պահանջվում։ Հիշեք, որ փոխհատուցումից օգտվելու համար սոցիալական ծախսերի համար վճարումները պետք է կատարել անկանխիկ եղանակով։
Քայլ 4. Ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր
Հայտարարագիրը ներկայացվում է Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով հետևյալ քայլերով.
Քայլ 5. Ուղարկել դիմում և ստանալ սոցիալական ծախտի գումարը
Հայտարարագիրը ներկայացնելուց հետո կարելի է դիմել և հետ ստանալ սոցիալական ծախսի համար վճարված գումարները հետևյալ քայլերի միջոցով.
ՀՀ բոլոր վարձու աշխատողները նոյեմբերի 1–ից պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացրած անձը, հաշվետու տարվա ընթացքում իր կամ իր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով սոցիալական ծախսեր անելու դեպքում, կարող է օգտվել սոցծախսի փոխհատուցման հնարավորությունից։