Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը սոցցանցի իր էջում հրապարակել է հայտարարություն՝ հայտնելով, որ դադարեցնում է իր պաշտոնեական լիազորությունները։
«Սիրելի՛ շենգավիթցիներ, 2018 թվականից ստանձնելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի բարդ և պատասխանատու պաշտոնը՝ միասին ահռելի նախաձեռնություններ և ծրագրեր ենք կյանքի կոչել, բազմաթիվ առաջարկներից եմ հրաժարվել, որպեսզի շարունակեմ ծառայել վարչական շրջանին՝ նպաստելով համայնքի բարեկեցությանը, սակայն երկարատև ժամանակ է իմ աշխատանքային ճանապարհը որպես Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար դադարեցնելու միտք կար և այսօր եկել է այն պահը, որ տեղեկացնեմ ձեզ իմ աշխատանքային պարտականությունները դադարեցնելու որոշման մասին։ Շտապեմ նշել՝ խուսափելով շահարկումներից, որ պատճառներն անձնական են և անձնական խնդիրներից զատ այլ հանգամանքներով չպայմանավորված»,-ասվում է գրառման մեջ։
Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել իր թիմին, գործընկեր գերատեսչություններին և շրջանի բնակիչներին՝ համատեղ աշխատանքի ու վստահության համար։