«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարել է, որ հունիսի 13-ից սկսում է մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքի աշխատանքը՝ Երևան-Սևան-Շորժա-Երևան երթուղով։
Գնացքը գործելու է շաբաթվա երեք օր՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի։
Էլեկտրագնացքը Երևանի կայարանից մեկնելու է առավոտյան ժամը 08:30-ին և Շորժա է հասնելու ժամը 11:43-ին։ Նույն օրը, ժամը 17:00-ին Շորժայից շարժվելու է վերադառնալու Երևան, որտեղ հասնելու է 20:35-ին։