11 հունիսի 2025 - 14:41 AMT
Հակակոռուպցիոն կոմիտեն ձևավորում է կադրերի բանկ

Հակակոռուպցիոն կոմիտեն ձևավորում է կադրերի բանկ։

Հաշվի առնելով հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքների արդյունավետությունը խթանելու շարունակական բարեփոխումները և դրանից բխող՝ նոր գործելակերպով աշխատանքները կազմակերպելու անհրաժեշտությունը՝ կառույցն անցել է մասնագետների տվյալների հավաքագրման գործընթացին՝ թափուր հաստիքները համալրելու համար քաղաքացիական ծառայության (այդ թվում՝ իրավաբանական ոլորտի մասնագետներով) և տեխնիկական սպասարկման ուղղությամբ, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Նշվում է, որ դա հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում օպերատիվ կերպով ընտրել համապատասխան մասնագետներ և ներգրավել նրանց կոմիտեի աշխատանքներում՝ ապահովելով կառույցի արդյունավետության աճն ու պրոֆեսիոնալ ներուժի կիրառումը։

Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (CV) և դիմում՝ տվյալների բազայում ներառման նպատակով։

Փաստաթղթերը պետք է փոխանցել info@anticorruption.am էլեկտրոնային փոստին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Դիմում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կադրային բանկում ներառելու համար»։

Կոմիտեն կուսումնասիրի բոլոր դիմումները, և համապատասխան որակավորում ունեցող անձինք ըստ կարիքի կհրավիրվեն հարցազրույցի։