ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող Երևան քաղաքի Էրեբունի փողոց 17/1 հասցեում գործող հանրային սննդի կետում։
Ստուգման ընթացքում կատարվել է մի շարք ապրանքատեսակների նմուշառում, որոնք ուղարկվել են լաբորատոր փորձաքննության։
ՍԱՏՄ-ի հաղորդմամբ՝ լաբորատոր վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ «Աղցան կեսար» և «Աղցան մայրաքաղաքային» արտադրատեսակների նմուշներում հայտնաբերվել են «ՄԱՖԱնՄՔ»՝ մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ, ինչպես նաև «ԱՑԽՄ»՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, որոնք չեն համապատասխանել սանիտարահիգիենիկ նորմերին։
Այս տվյալների հիման վրա, հանրային սննդի կետի գործունեության առանձին բաղադրիչը՝ նշված աղցանների արտադրությունը, կասեցվել է։