Հունիսի 11-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ուղեկցությամբ, հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։
Ալեն Բերսեն ծաղկեպսակ է խոնարհել ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ են տեղադրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ` շնորհակալություն հայտնելով նրան Հայաստան այցելելու համար։ Սիմոնյանը ներկայացրել է նաև Ադրբեջանում պահվող գերիների, անօրինական կերպով պահվող անձանց և անհետ կորածների հետ կապված խնդիրը՝ ընդգծելով դրանց կարևորությունը։