Սկոպյեում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայկ Մանուկյանը տուշեով հաղթել է ադրբեջանցի Ալի Նազարովին և դարձել Եվրոպայի չեմպիոն, հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիան։
Նա մրցակցին հաղթել է 11։3 հաշվով։
Մինչև եզրափակիչը Մանուկյանը ժամանակից շուտ հաղթել էր բոլոր մրցակիցներին՝ 9-0 (Իսրայել), 8-0(Հունգարիա), 8-0 (Գերմանիա) և 9-0(Իտալիա)։