12 հունիսի 2025 - 10:55 AMT
ԱՆ․ Ճամբարակի պայթյունից տուժածներից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Ճամբարակում հունիսի 11–ին տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունակեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Պայթյունից առաջացած փլուզման հետևանքով մահացել է 5 անձ:

Հունիսի 11-ին առավոտյան Ճամբարակի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզմամբ Փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։ Աղետի հետևանքով հոսպիտալացվել է 11 անձ, որոնցից 3-ին տեղափոխել են մայրաքաղաքի բուժհաստատություններ: