1 հունիսի 2009 - 21:27 AMT
General Motors-ը հայտարարել է իր սնանկացման մասին
Ամերիկյան խոշորագույն ավտոարտադրող General Motors-ը հայտարարել է իր` ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր սնանկացման մասին: Այդ որոշումը օժանդակվել է կառավարության կողմից եւ սպասված էր. ընկերության արտադրանքի վաճառքը լրջորեն անկում ապրեց վերջին տարիների ընթացքում, նրա պարտքը` մոտ $170 միլիարդ, գրեթե երկու անգամ գերազանցել է նրա շուկայական արժեքը: Ենթադրվում է, որ այժմ բաժնետոմսերի 60% կգնի պետությունը, որը General Motors-ին բազմամիլիարդանոց օգնություն է ցուցաբերել: