13 հունիսի 2025 - 11:10 AMT
ՀՀ և Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են համագործակցության ուղիները

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հայտնել է, որ հունիսի 12–ին Մարսելում հանդիպում է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, հայտնում է «Փաստինֆոն»։

«Օգտակար քննարկում ունեցանք մեր սերտ համագործակցության և տարածաշրջանային զարգացման շուրջ»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Ահմեդաբադում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ։