Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ–ի կառավարիչների խորհուրդը հունիսի 12–ին ընդունել է բանաձև, որով վերջին երկու տասնամյակում առաջին անգամ դատապարտել է Իրանի կողմից իր պարտավորությունների «չկատարումը»։ Կառավարիչների խորհուրդը համարվում է ՄԱԳԱՏԷ-ի երկու հիմնական քաղաքական մարմիններից մեկը՝ անդամ պետությունների Գլխավոր կոնֆերանսի հետ միասին։
Հայաստանը, որը 2024-2025 թվականներին ընդգրկված է 35 անդամ ունեցող խորհրդում, քվեարկության ժամանակ մնացել է ձեռնպահ, հայտնում է Factor.am-ը։
Բանաձևին կողմ է քվեարկել 19 պետություն՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Արգենտինա, Ավստրալիա, Բելգիա, Էկվադոր, Ուկրաինա, Կանադա, Վրաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա, Մարոկկո, Իտալիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ և Կոլումբիա։
Դեմ են արտահայտվել երեք երկիր՝ Ռուսաստան, Չինաստան և Բուրկինա Ֆասո։
Հայաստանի հետ միասին ձեռնպահ քվեարկած երկրների թվում են եղել նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Հնդկաստանը, Պակիստանը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Բրազիլիան, Գանան, Թաիլանդը, Ալժիրը և Բանգլադեշը՝ ընդամենը 11 պետություն։
Պարագվայն ու Վենեսուելան այս քվեարկությանը մասնակցելու իրավասություն չեն ունեցել։
Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունն ու Ատոմային էներգիայի կազմակերպությունը համատեղ արձագանք են հրապարակել՝ ընդդեմ ընդունված բանաձևի։
Իրանի ԱԳՆ-ն և Ատոմային էներգիայի կազմակերպությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ ի պատասխան բանաձևի ընդունման։
ԱՄՆ-ը և Իրանը բանակցություններ են վարում Թեհրանի արագ զարգացող միջուկային ծրագրի շուրջ: Օմանի արտաքին գործերի նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ բանակցությունների վեցերորդ փուլը տեղի կունենա Մասկատում։ Սակայն, հունիսի լույս 13–ի գիշերը Իսրայելը Իրանի դեմ լայնածավալ գրոհ է սկսել՝ հարվածներ հասցնելով Նաթանզեում և Ֆորդոյում ուրանի հարուստացման օբյեկտներին, ինչպես նաև Քերմանշահի ու Խորրեմաբադի հռթիռային բազաներին, ինչպես նաև Թեհրանում, Իսֆահանում, Թավրիզում և այլ խոշոր քաղաքներում: