13 հունիսի 2025 - 12:33 AMT
ՀՀ ԱԳՆ–ն դատապարտել է Իրանի դեմ միակողմանի հարձակումը

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը խիստ մտահոգություն է հայտնել Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարձակման վերաբերյալ և դատապարտել նման գործողությունները։ Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

«Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Իրականացվելով բանակցությունների հաջորդ փուլից առաջ՝ այն սպառնալիքի տակ է դնում խաղաղությանն ուղղված ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։

Մենք դատապարտում ենք նման գործողությունները և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել միջազգային իրավունքը»,- նշված է գրառման մեջ։

ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններ են վարում Թեհրանի արագ զարգացող միջուկային ծրագրի շուրջ: Օմանի արտաքին գործերի նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ բանակցությունների վեցերորդ փուլը տեղի կունենա Մասկատում հունիսի 15–ին։ Սակայն, հունիսի լույս 13–ի գիշերը Իսրայելը Իրանի դեմ լայնածավալ գրոհ է սկսել՝ հարվածներ հասցնելով Նաթանզեում և Ֆորդոյում ուրանի հարուստացման օբյեկտներին, ինչպես նաև Քերմանշահի ու Խորրեմաբադի հռթիռային բազաներին, ինչպես նաև Թեհրանում, Իսֆահանում, Թավրիզում և այլ խոշոր քաղաքներում: