Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է, հայտնում է 1lurer.am-ը։
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությանը ապօրինի մասնակցելու համար:
Դատախազությունը 2022 թվականին էլ 18 Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի մի մասը որակել ապօրինի: Դեռևս 2018–ին աղմուկ հանած Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատանն առնչվող քրեական գործով արգելանք էր դրվել սեփականության վրա։ Ինչպես գրել էր «Ազատությունը», իրավապահների դարակներում է նաև Հովիկ Աբրահամյանի առանձնատան՝ արգելանքից հանելու ու երկու շաբաթում իշխանության մոտ կանգնած գործարարին վաճառելու գործը, առանց մեղադրյալի։
Փաշինյանն ասել էր․ «Ոչ մի մուկ, և ոչ մի ձուկ չի պլստալու։ Հայաստանում գողերի ժամանակն անցել է՝ Ամերիկաներից լինի, Ռուսաստաններից լինի, Ավստրալիաներից լինի, գտնելու ենք, բերելու ենք իրենց և իրենց գողացած ամեն լուման», - խոստացել էր Նիկոլ Փաշինյանը։