Երևանում շարունակվում են վերգետնյա լարերի տեղափոխումը ստորգետնյա խրամուղիներ, ինչը միաժամանակ նպաստում է քաղաքի տեսքի բարելավմանը և ենթակառուցվածքների անվտանգ ու արդյունավետ շահագործմանը։
Աշխատանքները մեկնարկել են նաև Նալբանդյան փողոցում։
Նշենք, որ ծրագիրն արդեն իրագործվել է Խորենացի, Ամիրյան, Վարդանանց, Հանրապետության փողոցներում, իսկ Թումանյան և Աճառյան փողոցներում և Մյասնիկյան պողոտայում դեռևս շարունակվում է։
Ապագայում ստորգետնյա լուծումներ կտրվեն նաև Աբովյան, Դեմիրճյան , Արգիշտիի և Մելիք Ադամյան փողոցներում, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտայում: