13 հունիսի 2025 - 17:41 AMT
Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր

Հունիսի 21-22 Երազ այգում տեղի կունենա Newmag Summer Fest 2025-ը՝ բոլորովին նոր ֆորմատով, որը կմիավորի գիրքը, գինին ու ջազը մեկ վայրում։

Գիրք-գինի-ջազ

Կրկին ամառ, կրկին Երազ այգի․ հունիսի 21-ին և 22-ին կանցկացվի ամենասպասված գրքատոնը՝Newmag Summer Fest 2025-ը՝ նոր կոնցեպտով, հետաքրքիր անակնկալներով և ծրագրերով։ Այս տարի փառատոնը միավորում է գիրքը, գինին և ջազը։

2 օր յուրահատուկ մշակութային մթնոլորտ՝ գրական զրույցներով, հեղինակների հետ հանդիպումներով, բազմաժանր գրքերով։

Արդեն 4-րդ տարին Newmag Summer Fest-ի գլխավոր հովանավորն է Evocabank-ը։

Evoca-ն այս տարի ևս հանդես կգա իր առանձին տաղավարով, հետաքրքիր խաղարկություններով և բազմաթիվ անակնկալներով։ Փառատոնի առաջին օրը մեկ այլ իրադարձություն էլ է տեղի ունենալու՝ Evocabank-ի արդեն շատ սիրված MoneyTalk շարքը։ MoneyTalk-ի ընթացքում կլինեն շատ ինֆորմատիվ պանելային քննարկումներ փողի և ֆինանսական կրթության մասին։ Մասնակիցների մասին՝ շուտով։

«Դե ինչ, միացիր Newmag Summer Fest 2025-ին հունիսի 21-ին և 22-ին՝ վայելելու գիրքը, գինին ու ջազը։ Իսկ հատուկ ընթերցասերների համար կգործի տոնավաճառ՝ մինչև40% զեղչով։ Բայց հիշի՛ր, որ գրքի փողը փող չի․․․»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Մուտքն ազատ է։