Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շվեյցարիայի թեմը հայտնել է իր լիակատար համերաշխությունն ու աջակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց կաթողիկոսին։
Նշվում է, որ նոր կաթողիկոս ընտրելու վերաբերյալ կոչը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերը թեմում «դիտարկում են որպես ուղիղ հարձակում Մայր աթոռի Սբ Էջմիածնի վրա», հայտնում է Aysor.am-ը։
«Աﬔնայն Հայոց կաթողիկոսը՝ որպես ազգային ﬕասնութեան խորհրդանիշ, իրավունք ունի արձագանքելու համազգային նշանակության որևէ իրադարձություններին և մասնակից լինելու հայ ժողովուրդի և պետականության առաջ ծանրացած լուրջ մարտահրավերների հաղթահարման գործընթացներին։
Իսկ Կաթողիկոսի ընտրությունը տեղի կունենա ազգային հատուկ եկեղեցական ժողովի ժամանակ, մասնակցությամբ Հայաստանի և սփյուռքի մեջ գործող բոլոր թեﬔրի աշխարհական և եկեղեցական պատվիրակների։
Այսինքն՝ Աﬔնայն Հայոց Հայրապետի ընտրությունը չի կատարվում ﬕայն Հայաստանի քաղաքացիների կամ տեղական իշխանության ﬕջամտությամբ, որով ընտրական գործընթացին մասնակցում են Հայաստանի և սփյուռքի բոլոր հայոց թեﬔրի ներկայացուցիչները՝ հոգևորականներ, ու աշխարհականներ։
․․․Հետևաբար, ՀՀ վարչապետի ﬕանձնյա կամ քաղաքական շահերից բխող պահանջը ՝ Կաթողիկոսի հրաժարականի մասին, որևէ իրավական հիմք չունի, իսկ բարոյական տեսակետից՝ անընդունելի է և ﬔրժելի հայութեան հավատքի և հոգևոր արժանապատուության հասկացությամբ։
Գալով վարչապետի՝ Վեհարանը ազատելու մասին կոչին, սա ևս անօրինական է և հարձակում է համայն հայության հոգևոր կենտրոնի վրա։ Վեհարանը ևւ Սուրբ Էջﬕածինը, ոչ ﬕայն վարչական կառույցներ են և Սրբավայրեր, այլև ﬔր ժողովուրդի խիղճն է որտեղ պահվում են ﬔր ազգային ու եկեղեցական սրբազան ու նվիրական ժառանգությունները։
Մենք՝ որպես Շվեյցարիայի թեմի հավատավոր անդաﬓեր և ժողովուրդի ներկայացուցիչներ, խստօրեն դատապարտում ենք վարչապետի այս կոչերը և դիտարկում որպես ﬕջամտություն եկեղեցական գործերին և ուղիղ հարձակում ﬔր հոգևոր կենտրոն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածնի վրա:
Մենք զգուշացնում ենք, որ նման քայլերը կարող են անդառնալի հետևանքներ ունենալ հասարակական հաﬔրաշխությանևﬔր ազգային ﬕասնության համար։։ ։
ՀՀ իշխանությունների կողմից այս հակաեկեղեցական ու ապազգային գործընթացները չդադարեցնելու պարագային, ﬔնք էլ սփյուռքում պիտի ձեռնարկենք համապատասխան գործողություններ»,–ասվում է հայտարարության մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «ՀԱԵ–ն պետք է ունենա նորընտիր կաթողիկոս», և կոչ է արել եկեղեցու հետևորդներին համախմբվել «Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը ևւ զավակ ունի։ Սա փաստ է և եթե Գարեգին Բ–ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այդմ, Գարեգին Բ–ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել և չի կարող լինել Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։