Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ քննարկել են վերջին զարգացումները Թեհրանի ու Թել Ավիվի միջև։ Այդ ասվում է Արարատ Միրզոյանի X–ի միկրոբլոգում հրապարակման մեջ։
«Իրանի իմ գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել ենք վերջին զարգացումները և մտքեր փոխանակել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանի արտահայտած դիրքորոշմանը համաձայն՝ ընդգծվել է տարածաշրջանում ռիսկերի կառավարման և սրացումից խուսափելու կարևորությունը։
Մենք շարունակում ենք սերտ շփումները, ներառյալ Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ կապված քննարկումները»,-ասվում է գրառման մեջ։
ՀՀ ԱԳՆ–ն դատապարտել է Իսրայելի ռազմական գործողությունները Իրանի դեմ և հորդորել անհապաղ դադարեցնել ռազմական բախումները՝ միջազգային իրավունքի պահանջներին հետևելու կոչով։
Հունիսի լույս 13–ի գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մերձակայքում տեղակայված առնվազն վեց ռազմաբազաների վրա։ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել ինչպես Թեհրանի, այնպես էլ այլ քաղաքների բնակելի թաղամասերին։ Մասնավորապես նշվել է, որ հարված է հասցվել նաև Թեհրանում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբին։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից իրենց տարածքին հասցված հարվածներին պատասխանն լինելու է կործանիչ։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ի պատասխան Իսրայելի հարձակումներին Թեհրանը սկսել է «Ճշմարիտ խոստում 3» գործողությունը։ Այդ մասին հայտարարվել է հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձից հետո, որտեղ վերջինս խոստացել է կոշտ պատասխան Իսրայելին։