Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է դադարեցնել ուղետոմսերում QR կոդերի թղթային ձևաչափի օգտագործումը։ Այդ մասին նա ասել է քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, հայտնում է Radar.am-ը։
«Օգոստոսի 1-ից սկսած՝ QR կոդերը թղթային տարբերակով այլևս չպետք է գործեն»,- ասդել է քաղաքապետը։
Նա հավելել է, որ ուղեվարձի թերհավաքագրման պատճառներից մեկն էլ այս համակարգն է։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն ասել էր, որ Երևանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաների արդյունքում թերհավաքագրումներ են եղել, ինչի հետևանքով հնարավոր չէ գնել նախատեսված շարժակազմի մեծ մասը։ Նրա խոսքով՝ նախատեսված էր գնել 45 տրոլեյբուսներ, որոնցից 30-ը հնարավոր չի լինի գնել, քանի որ գումար չկա։