16 հունիսի 2025 - 11:30 AMT
Փիրուզյանն ու Ոսկանյանը՝ Մ17 ԵԱ բրոնզե մեդալակիրներ

Արեն Փիրուզյանը Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում, որն անցկացվում է Սկոպյեում, մեծ առավելությամբ հաղթել է ադրբեջանցի մարզիկին՝ դառնալով բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

45 կգ քաշային կարգում Փիրուզյանը 12:2 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին։

Ռազմիկ Ոսկանյանը (60 կգ) հաղթեց ռուս ըմբիշին (6:4) և դարձավ Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի Մ17 առաջնության բրոնզե մեդալակիր։

Ավելի վաղ Արտակ Աղաբեկյանը (48 կգ) նվաճել էր արծաթե, Արմեն Պապիկյանը (55 կգ)՝ բրոնզե մեդալ։