Հայաստանի տարածքում հունիսի 16-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 16-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Երևանում հունիսի 16-ի գիշերն ու երեկոյան ժամերին, ինչպես նաև 17-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում հունիսի 16–ի ցերեկը կհասնի 27-29 աստիճանի, երեկոյան՝ 20-22 աստիճան։