16 հունիսի 2025 - 12:06 AMT
ՀՀ–ն միանում է Չապլինի «Ոսկու տենդը» ֆիլմի 100-ամյակի համաշխարհային ցուցադրությանը

Հունիսի 26-ին ամբողջ աշխարհում նշվելու է Չարլի Չապլինի լեգենդար ֆիլմի՝ «Ոսկու տենդի» (The Gold Rush) 100-ամյակը։ Այդ առթիվ Հայաստանում կկայանա ֆիլմի վերականգնված 4K տարբերակի մեկօրյա հատուկ ցուցադրություն՝ ժամը 19:00-ին երկրի հինգ քաղաքներում։

Միջոցառումն իրականացվում է ԿԱԶՄ մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ MK2 (Ֆրանսիա) ընկերության հետ համագործակցությամբ:

Ֆիլմի վերականգնված տարբերակի պրեմիերան տեղի է ունեցել շաբաթներ առաջ Կաննի կինոփառատոնի շրջանակներում, իսկ այժմ հայ հանդիսատեսը ևս հնարավորություն ունի տեսնելու Չապլինի հանճարեղ գործը մեծ էկրանին՝ վերականգնված և վառ պատկերով։

«Սա է այն ֆիլմը, որով ուզում եմ հիշվել», — ասել է Չարլի Չապլինը։

«100 տարի անց մենք հնարավորություն ունենք դիտելու ֆիլմը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ցուցադրությունները տեղի կունենան հետևյալ կինոթատրոններում՝

  • Երևան – «Կինոմոսկվա» (KINOMOSKVA)
  • Գյումրի – «Օլիմպիկ» կինոթատրոն (OLYMPIC Cinema)
  • Վանաձոր – «Կինոլոռի» (KINOLORI)
  • Կապան – «Սյունիք» կինոթատրոն (S'UNIQUE Cinema)
  • Քաջարան – «Քաջարան» կինոթատրոն (KAJARAN Cinema)