16 հունիսի 2025 - 12:42 AMT
Աբրահամյան. ՀՀ իշխանությունը շարժվում է դեպի հետ սկզբունքով, որը մեր ԶՈւ–ն տասնամյակներով հետ շպրտելու բանաձևն է

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ընդգծել է, որ Այն, ինչ տեսնում ենք Իրան-Իսրայել, ՌԴ-Ուկրաինա հակամարտության պայմաններում, պատերազմի վարման ժամանակակից ձևերի և մեթոդների պայմաններում ու «ինչ պատկերացումներ է առաջադրում ՀՀ իշխանությունը, ոչ միայն անհամադրելի են, այլ Հայաստանին անխուսափելի պարտության են տանում»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Ըստ նրա՝ «իշխանությունը շարժվում է դեպի հետ սկզբունքով, որը մեր զինված ուժերը տասնամյակներով հետ շպրտելու բանաձևն է»։

«Մեկ օրինակ. իշխանության շրջանառության մեջ դրած և անփառունակ վախճան ունեցած բանակից փողով ազատվելու (1 խորհրդանշական ամիս ծառայելու) նախագծի շրջանակներում պարզվեց, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը համարում է, որ կարելի է 1 ամսում զրոյից մարտիկ պատրաստել ու նրան ռազմական մասնագիտություն ապահովել, ով հետագայում ունակ է լինելու ռազմական գործողությունների մասնակցել:

Մի պահ կրկին հիշեք, թե վերջին 4-5 տարիներին, աշխարհի տարբեր անկյուններում ինչպիսի տրամաբանության մարտեր են եղել, տեխնոլոգիական ինչպիսի լուծումներ են առաջադրվում, ինչպիսի բանակ է կառուցում Ադրբեջանը և ՀՀ ԳՇ պատկերացումները մեր բանակի պատրաստության վերաբերյալ:

Իհարկե, այստեղ կա այլ տարբերակ. ԳՇ-ն ենթարկվել է վերադասի հանձնարարությանը և տվել այնպիսի եզրակացություն, որը նախագծի ու Փաշինյանի սրտով է, սակայն սա էլ իրավիճակը չի փրկում:

Մինչ աչքներիս առաջ, պատերազմի դասական մոտեցումների գերակշիռ մասն արմատական փոփոխության է ենթարկվում, հայաստանյան իշխանությունը շարժվում է դեպի հետ սկզբունքով, որը մեր զինված ուժերը տասնամյակներով հետ շպրտելու բանաձևն է»,–ասվում է գրառման մեջ։

ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած օրինագիծը, որը նախատեսում է բանակում ծառայության ժամկետի կրճատում՝ գումարի վճարման դիմաց, չի ընդունվել:

Նախագծով առաջարկվում է արական սեռի քաղաքացիներին ՀՀ քաղաքացիությունից զերկելու համար պետական տուրքը սահմանել 15 մլն դրամ։ Մյուս փոփոխությամբ Զորակոչի սահմանային տարիքը 27-ից մինչև 32 տարին։ Նախագծով սահմանվում է 24 մլն դրամի դիմաց ծառայել 1 ամիս և 18 մլն դրամի դիմաց 4 ամիս։