Քասախում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողին հարված ոստիկանն ազատվել է ծառայությունից։Այդ մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Հայտնում եմ, որ այսօր Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանն ազատվել է ծառայությունից»,- ասվում է գրառման մեջ։
Քասախում, բողոքի ակցիա լուսաբանելու ընթացքում, ոստիկանը հարվածել էր 24news.am կայքի լրագրողին։