2025 թվականի մայիսին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 181,436, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը, հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
2024–ի մայիսին զբոսաշրջային այցելությունները կազմել են 167, 049։
2025 թվականի հունվար-մայիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (37%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)։
Զբոսաշրջիկների ամենաակտիվ խումբը 35-44 տարեկաններն են։