16 հունիսի 2025 - 15:37 AMT
Արշակ սրբազանը՝ կաթողիկոսի դեմ հնարավոր քայլերի մասին․ Գոյություն ունեն իրավական մեխանիզմներ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, պատասխանելով այն հարցին, թե կաթողիկոսի դեմ գրոհի դեպքում ի՞նչ քայլեր է անելու եկեղեցին, հստակեցրել է, որ գոյություն ունեն իրավական մեխանիզմներ, որոնց կիրառումը անխուսափելի կլինի։

«Հույս ունեմ, որ նման անխոհեմ քայլեր չեն կատարվի, քանի որ այն իր մեջ որոշակի ֆիզիկական բախումների ռիսկ է պարունակում»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

«Ցավում եմ, որ նաև այդ անպտուղ գործողությունների մեջ պետք է ներքաշվենք, բայց կան գործիքակազմեր, որոնք անմիջապես կկիրառվեն»,-հավելել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։