16 հունիսի 2025 - 19:39 AMT
Վրաստան մուտք գործող ուղևորափոխադրողների համար հուլիսի 1–ից նոր կանոններ կգործեն

2025 թվականի հուլիսի 1-ից «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Հայաստանից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի` ուղևորների ցուցակի առկայությամբ, հայտնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով և դրա տպագրված թղթային օրինակը լինի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ։