16 հունիսի 2025 - 19:41 AMT
Հունիսի 17-ին ՀՀ տարածքում սպասվում են հորդառատ անձրևներ, կարկուտ և քամու ուժգնացում

Հունիսի 17-ին կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հունիսի 16-ին և 21-ին, ինչպես նաև 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում ևս սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Հունիսի 17-ի կեսօրից հետո հյուսիսային որոշ հատվածներում տեղումները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին տեղումներ չեն կանխատեսվում։

Քամին՝ հարավարևմտյան ուղղության՝ 4-8 մ/վ արագությամբ, սակայն ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 20-24 մ/վ։

Հունիսի 16-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով։

Երևանում հունիսի 16-ին և 17-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հունիսի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։