Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը հորդորել է ուժեղ քամու դեպքում խստորեն պահպանել անվտանգության պահանջները։
«Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝
խուսափե՛լ բաց տարածքներից, հատկապես՝ այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր։
լինել զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերը կարող են ընկնել։
Եթե գտնվում եք անկայուն շինության մեջ՝ արագ տեղափոխվեք դեպի ավելի ամուր կառույց՝ հնարավորինս մնալով ներսում:
Եթե գտնվում եք փողոցում կամ բաց տարածքում՝ հեռու մնացեք էլեկտրասյուներից և լուսային սյուներից,
զգուշացե՛ք հնարավոր թռչող առարկաներից։
Եթե տանն եք՝
ստուգե՛ք պատուհաններն ու դռները՝ համոզվելու համար, որ ամրացված են։
Վնասված կամ բաց պատուհանները նախապես փակե՛ք կամ ամրացրե՛ք։ մի՛ թողեք բաց տարածքներում ծանր առարկաներ (շինանյութ, թիթեղներ, կահույք)։
Վերցրե՛ք անհրաժեշտ փաստաթղթեր և լիցքավորիչներ՝ քամու դեպքում հնարավոր են էլեկտրաէներգիայի անջատումներ։
Հիշե՛ք՝ իրավիճակի բարդացման դեպքում կարևոր է ունենալ փաստաթղթերն ու լիովին լիցքավորված հեռախոս։
Եթե ավտոմեքենայում եք.
նվազեցրե՛ք արագությունը և կանգ առեք անվտանգ վայրում։ մի՛ կայանեք ծառերի կամ բարձրահարկ շենքերի տակ։ պահե՛ք պատուհաններն ու դռները փակ՝ փոշուց և թռչող առարկաներից պաշտպանվելու համար։ մի՛ շարժվեք, եթե դա վտանգավոր է (ցածր տեսանելիություն, ընկած առարկաներ)։ մի՛ դուրս եկեք մեքենայից, եթե չեք համոզվել տարածքի անվտանգության մեջ։
Արտակարգ դեպքում զանգահարե՛ք 911։
«Հարգելի՛ քաղաքացիներ, հիշե՛ք՝ ուժեղ քամու հետևանքները հնարավոր է նվազեցնել միայն պատշաճ նախապատրաստությամբ և անվտանգության կանոնների խստիվ պահպանմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։