17 հունիսի 2025 - 10:28 AMT
Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության ընթացիկ հարցերը։

Արարատ Միրզոյանն ու Էլինա Վալտոնենը մտքերի փոխանակում են ունեցել տարածաշրջանի զարգացումներին վերաբերող թեմաների շուրջ։ Միրզոյանը ներկայացրել է վերջին շրջանում տեղի ունեցած քննարկումները Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ առանձնացնելով խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ֆինլանդիայի երկկողմ համագործակցության օրակարգին և սպասվող շփումներին՝ մասնավորապես կապելով դրանք 2024 թվականի նոյեմբերին ՀՀ ԱԳ նախարարի՝ Հելսինկի կատարած այցի հետ։

Հունիսի լույս 13–ի գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մերձակայքում տեղակայված առնվազն վեց ռազմաբազաների վրա։ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել ինչպես Թեհրանի, այնպես էլ այլ քաղաքների բնակելի թաղամասերին։ Մասնավորապես նշվել է, որ հարված է հասցվել նաև Թեհրանում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբին։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից իրենց տարածքին հասցված հարվածներին պատասխանն լինելու է կործանիչ։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ի պատասխան Իսրայելի հարձակումներին Թեհրանը սկսել է «Ճշմարիտ խոստում 3» գործողությունը։ Այդ մասին հայտարարվել է հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձից հետո, որտեղ վերջինս խոստացել է կոշտ պատասխան Իսրայելին։