17 հունիսի 2025 - 14:35 AMT
Նոր ինտերֆեյս՝ ավելի հարմար առցանց վճարումներ

Evoca-ի նոր թվային լուծումը գործընկերների կայքերում vPOS-ով առցանց վճարումները դարձնում է ավելի հարմար ու արագ։

Evoca-ի վճարային համակարգի նոր ինտերֆեյսը շատ ավելի ինտուիտիվ է, պարզ և անվտանգ։ Այսուհետ, երբ հաճախորդը գնում է կատարում մեր vPOS ինտեգրված կայքերում, իր քարտային տվյալները լրացնելիս միաժամանակ տեսնում է՝ ինչպես են այդ տվյալները հայտնվում քարտի դիզայնի վրա։

Այս վիզուալ լուծումը մի կողմից ավելի հարմար է դարձնում տվյալների մուտքագրումը, իսկ մյուս կողմից՝ օգնում է մինիմալիզացնել տեխնիկական սխալները վճարման ժամանակ։

Ի՞նչ կտա նոր ինտերֆեյսը քեզ՝

Որպես հաճախորդ

· Ավելի պարզ ու ինտուիտիվ ինտերֆեյս՝ հեշտացնում է վճարման գործընթացը

· Վիզուալ հստակություն՝ քարտի տվյալները մուտքագրելիս անմիջապես տեսանելի են քարտի դիզայնի վրա

· Անվտանգություն՝ սխալ մուտքագրումների ռիսկը նվազում է

Որպես գործընկեր

· Ինտուիտիվ UI/UX՝ նվազեցնում է խափանումները և հաճախորդների հարցումները

· Ավելի բարձր վստահություն վճարային գործընթացի նկատմամբ՝ նպաստում է բրենդի վստահելիությանը

· Կրկնակի գնումների հավանականության աճ՝ դրական փորձը՝ հաճախորդին վերադառնալու մոտիվացիա

Եթե դեռ չես օգտվում Evoca vPOS-ից, շտապիր լրացնել օնլայն հայտը և օգտվել մի շարք առավելություններից։ (Հեռ․՝+37444605552/Telegram, WhatsApp, Viber)

«Evoca-ն միշտ առաջարկում է լավագույն թվային լուծումներն իր հաճախորդների և գործընկերների համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։