Հունիսի լույս 18–ի գիշերը ,մոտավորապես ժամը երեքին, գործարար Սամվել Կարապետյանը դուրս է եկել առանձնատնից և իրավապահների հետ հեռացել։
Մինչ այդ, նա դիմել է իր աջակիցներին, ովքեր ժամեր շարունակ սպասել են տան առջև՝ ասելով. «Չմոռանաք, լավ դաս կտաք սրանց», հայտնում է «Ազատությունը»։
Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես է եկել աջակցող հայտարարությամբ Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ։
«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»,–ասել է նա։
Կարապետյանի կարգավիճակը հայտնի չէ: Նրան ուղեկցում էր փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը, որը լրագրողների հարցերին չի պատասխանել:
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երկար ժամանակով խուզարկություն են իրականացրել ռուսաստանաբնակ գործարար և «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի առանձնատանը։
Դրանից մոտ մեկ ժամ առաջ «Տաշիր գրուպ»-ի ղեկավարը Մայր Աթոռի մոտից հանդես է եկել հայտարարությամբ՝ պաշտպանելով Հայ Առաքելական եկեղեցին․ «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»:
Ի պատասխան Կարապետյանի այդ խոսքին՝ մեկ ժամ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ արտահայտություն է արել. - «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: