Ռուսաստանաբնակ գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Արմեն Ֆերոյանը:
Մյուս փաստաբանը՝ Լիանա Գասպարյանը, նշել է, որ իրենց տեղեկություններով՝ քննիչը միջնորդել է կալանավորել Կարապետյանին, հայտնում է «Ազատությունը»։
Փաստաբանները պնդում են, որ ներկայացված մեղադրանքն անօրինական է, և հայտնել, որ գործարարը չի ընդունում այն։
«Յուրաքանչյուր անձ կարող է այդ տեսանյութը դիտել և գնահատել՝ դա հանցագործություն է, թե հանցագործություն չէ», - ասել է փաստաբանը։
Գործարարի աջակիցները հավաքվել են Քննչական կոմիտեի շենքի առջև։
Քննչական կոմիտեն առայժմ որևէ պաշտոնական մեկնաբանություն այս գործի առնչությամբ չի տարածել։
Հունիսի լույս 18–ի գիշերը գործարարՍամվել Կարապետյանըդուրս է եկել Երևանի իր առանձնատնից ևիրավապահների հետ հեռացել։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ։
«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»,–ասել է նա։
Ի պատասխան Կարապետյանի այդ խոսքին՝ Փաշինյանը գրել է․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։