18 հունիսի 2025 - 14:07 AMT
Փաշինյանը` Թուրքիա այցի մասին. Օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Թուրքիա կատարելիք այցին, հայտարարել է, որ այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն։

Նա ասել է, որ այս պահին կարող է ասել միայն, որ իրոք այցը նախատեսված է, հայտնում է 1lurer.am-ը։

«Սովորաբար նման այցերի ժամանակ կողմերը համատեղ հայտարարությամբ են հանդես գալիս, բայց մեր գործընկերները մի քիչ անհամբեր են գտնվել: Այո՛, այդպիսի պլան կա: Այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն:

Ես կարող եմ ասել, որ իրոք այցը նախատեսված է, և այցի վերաբերյալ ուղղակի պայմանավորվածությունները չխախտելու համար՝ համատեղության իմաստով հայտարարությունների, այս պահին ընդամենն ասեմ այն, ինչ արդեն հայտնի է»,- ասել է նա։

Ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հաստատել էր, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա։