Իրան-Իսրայել հակամարտության սրացմամբ պայմանավորված՝ Իրանից քաղաքացիների հոսքը դեպի Հայաստան աճել է։
Ըստ ականատեսների, տաքսի ծառայություն մատուցող վարորդները թանկացրել են գները, հայտնում է Aravot.am-ը։
«Եթե նախկինում 40 հազար էր Մեղրիից Երևան, հիմա 100 հազար դրամից պակաս չեն քշում»,-նշել է զրուցակիցը։
Պատմում են նաև, որ արդեն դժվարացել է Կապանից Երևան հասնելը` ավտոմեքենաների պակասի պատճառով։
Պատկան մարմինները փորձում են կարգավորել հարցը։
Հունիսի լույս 13–ի գիշերը Իսրայելը սկսել է Իրանի դեմ ռազմական գործողություն՝ մեղադրելով վերջինիս գաղտնի ռազմական միջուկային ծրագրի իրականացման մեջ, որը, ըստ Թել Ավիվի, մոտեցել է «անդառնալիության կետին»։ Հարվածների թիրախ են դարձել միջուկային օբյեկտները, բարձրաստիճան գեներալները, հայտնի միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության համակարգերն ու «երկիր-երկիր» հրթիռները։ Իրանն, իր հերթին, հերքել է իր միջուկային ծրագրում ռազմական բաղադրիչների առկայությունը և պատասխանում է հրթիռային հարվածներով ու հարվածային անօդաչուների կիրառմամբ։ Թեհրանում նշում են, որ հարվածները հասցվում են Իսրայելի ռազմական ու ռազմարդյունաբերական օբյեկտներին։
Իսրայելը և Իրանը շարունակաբար փոխադարձ հարվածներ են հասցնում՝ օրական մի քանի անգամ։ Թել Ավիվը խոստանում է շարունակել արշավը մինչև Իրանի միջուկային ծրագրի ամբողջական ոչնչացումը, մինչդեռ Թեհրանը սպառնում է շարունակել հրթիռակոծությունները, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել ռմբահարումները։։