Գործարար Սամվել Կարապետյանին տեղափոխել են դատարան, որտեղ պետք է քննվի նրան կալանավորելու միջնորդությունը:
Հերթապահը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրն է, ուստի, նախատեսված է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը կքննվի այդ նստավայրում, թեև դեռևս առկա չէ տեղեկություն՝ մակագրման վերաբերյալ, հայտնում է «Փաստինֆոն»։
Նշվում է, որ նախկինում արդեն եղել են դեպքեր, երբ ցանկալի որոշում ստանալու համար հերթապահության ներգրավվել են այլ նստավայրեր ևս, չի բացառվում, որ այս դեպքում էլ նման որոշում լինի։ Այդուհանդերձ, այս պահին ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացվել «Ավան» նստավայրի մոտ։
Դատարանի շենքի մոտ են հավաքվել նաև Սամվել Կարապետյանի աջակիցները։
Կալանքի միջնորդությանը պաշտպանության կողմը ևս դեռևս չի ծանոթացել, իսկ Սամվել Կարապետյանին արդեն ՔԿ-ից տեղափոխել են դատարան։
Հունիսի լույս 18–ի գիշերը գործարարՍամվել Կարապետյանըդուրս է եկել Երևանի իր առանձնատնից ևիրավապահների հետ հեռացել։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ։
«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»,–ասել է նա։
Ի պատասխան Կարապետյանի այդ խոսքին՝ Փաշինյանը գրել է․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։