2 հունիսի 2009 - 13:25 AMT
Բաքվում փորձել են քանդել Մոսկվայում Ադրբեջանի դեսպանի ամառանոցը
Նախօրեին առավոտյան մոտ 04:00-ին անհայտ անձիք հարձակվել են Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիի ամառանոցի վրա, որը գտնվում է Բաքվի մերձակայքում` Նարդարան ավանում: Հարձակվողները քանդել են քարե ցանկապատի 25 -մետրանոց հատվածն ու ջարդել բակի ծառերը, հաղորդում է Day.az-ը:
Վերջին օրերին Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին խիստ քննադատության ենթարկվեց` Հայաստանի տարածքով Լեռնային Ղարաբաղ այցելելու մտադրության պատճառով: