ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որը գտնվում է Շիրակի մարզի Ամասիա համայնքում։ Ստուգման շրջանակում տեսուչները իրականացրել են արտադրանքի նմուշառում և ներկայացրել լաբորատոր հետազոտման։
Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ պանիր «Չեչիլ» և պանիր «Լոռի» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել գործող նորմատիվային պահանջներին։
Մասնավորապես, «Չեչիլ» պանրի նմուշում արձանագրվել է ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէների առկայություն, իսկ «Լոռի» պանրի նմուշում հայտնաբերվել է ոչ միայն ԱՑԽՄ, այլ նաև կաթնայուղի բաղադրության անհամապատասխանություն։
Կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթը՝ տվյալ արտադրատեսկաների արտադրությունը, կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։