ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը հայտարարել է, որ «Եկեղեցին բիզնեսի վերածած Կտրիճ Ներսիսյանն ու իր բիզնես գործընկերները խոսում են եկեղեցուց ու ժողովրդի կողքին լինելու մասին», հայտնում է Aysor.am-ը։
«Մեր պայքարը եկեղեցու դեմ չէ, մեր պայքարը հավատքի դեմ չէ, մեր պայքարը բիզնեսմեններից եկեղեցին ազատագրելն է, մեր պայքարը հավատքը պղծումից ազատագրելն է։ Մեր պայքարը այդ վաշխառու տեսակից հայ եկեղեցին ժողովրդին վերադարձնելն է, մեր պայքարը պետությունն ու եկեղեցին չհանձնելն է։
Իսկ այն, որ Կտրիճ Ներսիսյանը հավակնում է դառնալ հայ իրականության մեջ երկրորդ Սարգիս Գետադարձը, ապացուցում է աշխարհաքաղաքական այն հասցեն, որտեղից գալիս են իր և իր բիզնես գործընկերների աջակցության ճիչերը»,- դիմելով Լիլիթ Գալստյանին՝ ասել է պատգամավորը:
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը արձագանքել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն հայտարարությանը, թե անհրաժեշտ է համախմբվել ազգային արժեքների շուրջ, գրում է Radar.am-ը։
«Մեզ համար ազգային արժեքները իրական են՝ պետականություն, լեզու, ազգային առանձնահատկություններ, ազգային շահեր։ Ձեզ ու ձեր քաղաքական հոսանքի համար ազգային արժեքը ձեր թիմակիցների գողոնն է, ձեր թիմակիցների զավթած կառույցները։ Ամենն, ինչ անում եք, անունը դնում եք ազգային արժեք, և երբ մեկը հարց է բարձրացնում՝ այս կառույցում ամեն ինչ նորմա՞լ է, ասում եք՝ ձեռքներդ հեռու մեր սրբություններից»,- ասել է Ռուբինյանը։
Հունիսի լույս 18–ի գիշերը գործարարՍամվել Կարապետյանըդուրս է եկել Երևանի իր առանձնատնից ևիրավապահների հետ հեռացել։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ։
«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»,–ասել է նա։
Ի պատասխան Կարապետյանի այդ խոսքին՝ Փաշինյանը գրել է․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։