18 հունիսի 2025 - 17:43 AMT
Ալիևը կմեկնի Թուրքիա

Հունիսի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա։ : Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի վարչակազմի կապի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

Նրա խոսքով՝ այցի շրջանակում նախատեսվում է «ադրբեջանական թաղամաս» անվանումով բնակելի համալիրի բացման արարողությունը, որը կառուցվել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Քահրամանմարաշ քաղաքում՝ 2023 թվականի փետրվարի ավերիչ երկրաշարժից հետո, գրում է APA-ն։

Ֆահրեթթին Ալթունն ավելացրել է, որ այցի ընթացքում նախագահները մտքեր են փոխանակելու տարածաշրջանային ընթացիկ զարգացումների և թուրք-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ։

Հունիսի 20–ին Թուրքիա կմեկնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա այցը ևս կկայանա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։